Ռուսաստանի Նովգորոդի շրջանի Լուկա գյուղում հոգենյարդաբանական դիսպանսերում ուժեղ հրդեհ է բռկվել, ինչի պատճառով մեկ մարդ մահացել, իսկ երեքը ստացել են տարբեր կարգի վնասվածքներ: Ավելի քան 30 հիվանդների ճակատագիրը դեռևս անհայտ է: Հիմնական վարկածի համաձայն հրդեհը տեղի է ունեցել հիվանդներից մեկի պատճառով:
Ինչպես հաղորդում է Риа Новости գործակալությունը հրդեհի ժամանակ հիվանդներին փրկելիս մահացել է բուժքույրը:
Լուկա գյուղի «Օկսոչի» մեկ հարկանի հոգենյարդաբանական ինտերնատում հրդեհը բռնկվել է 02:52: 04:25 հրշեջներին հաջողվել էր մարել կրակը 670 քառ. մետր տարածության վրա: Առավոտյան ժամը յոթին հրդեհն ամբողջությամբ մարել են:
Իրավապահ մարմինները նշել են, որ ամբողջությամբ վառվել է ինտերնատի տղամարդկանց բաժնի բուժկենտրոնը: Նախնական տվյալներով հրդեհի պահին բաժանմունքում եղել է 59 մարդ ներառյալ բուժանձնակազմը: Հաջողվել է շենքից հանել 22 մարդու, սակայն 30-ի ճակատագիրը դեռևս անհայտ է մնում:
Հետաքննչական կոմիտեում հայտարարել են, որ հրդեհի մեղավորը հնարավոր է` եղել է հիվանդներից մեկը, ով այրել է իր ննջարանը: Ուսումնասիրվում է նաև մեկ այլ վարկած կապված էլեկրալարերի անսարքության հետ: