Վեցերորդ օրն է`Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պաշտոնյաների անուններ տվեց, որոնք Արցախի համար այս դժվար օրերին չեն կատարում իրենց պարտականությունները։

«Մենք առաջին օրը հնարավորություն տվեցինք այն մարդկանց, որոնք սխալվել էին, նկատողություն էինք միայն տվել։ Մենք ամեն օր հրապարակելու ենք այն մարդկանց անունները, որոնք իրենց պարտականությունները ճիշտ չեն անում, կամ փորձում են այս իրավիճակն օգտագործել իրենց օգտին, կամ էլ այնպիսի բաներ են անում, որոնք անընդունելի են։ Ամոթ է։ Խոսեմ Արմեն Ասլանյանի մասին, զգուշացնում եմ՝ այսպես չի կարող շարունակվել, Արմեն Ասլանյանը չի հասկանում, որ ինքը պետք է կատարի իր գործն այնպես՝ ինչպես մենք ընդունել ենք օրենքները, ուրիշ ձեւ չի լինելու։ Եթե նա չհասկանա, դա ուրիշ բանի է բերելու։


Ուզում եմ խոսել անտարբերության մասին։ Երկու օր է՝ Ծովատեղ համայնքում հաց չկա, վարչական ղեկավարի՝ Աբրահամյան Սամվելի, անտարբերության

հետեւանքով համայնքում հարցը չէր լուծվում։ Ինքն այդ մասին ոչ մեկին չէր ասել, մենք այլ տեղից ենք իմացել»,– ասաց Ռուբեն Վարդանյանը։