Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուց հետո։ Այս մասին հայտնում է Vaticannews-ը։
Նշվում է, որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որը Լենռային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ մայրուղին է։ «Շուրջ 120 հազար մարդ, ներառյալ 30 հազար երեխա մեկուսացված են և զրկված են սննդից, դեղորայքից և կենսական անհրաժեշտության այլ կարիքներից։ Կիրակի Հռոմի Պապը բոլոր կողմերին կոչ է արել խաղա լուծում գտնել՝ ի բարօրություն մարդկանց»,- ասված է հրապարակման մեջ։
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։