ՄԱԿ Անվտանգության խորհուրդը երեքշաբթի, Հայաստանի հարցապնդմամբ, նիստ կանցկացնի Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին գտնվող շրջանի իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի նշվել է խորհրդի աշխատանքի ծրագրում։

Ինչպես ճշտել է ՏԱՍՍ աղբյուրը, ուշադրության կենտրոնում է լինելու իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ։


Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անցած շաբաթ այցելել էր Նյու Յորք եւ հանդիպել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ։ Միրզոյանը բարձրացրել է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի թեման։