Դավիթաշենի կամուրջը դեպի Կոմիտասի պողոտա միակողմանի բացվել է: Այս մասին տեղեկացավ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից։
Նշենք՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 07։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:
Ըստ նախնական տվյալների բախվել է 27 ավտոմեքենա. տուժածներ չկան:
Ավտոճանապարհը երկկողմանի փակ էր:
Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները։