Ռուսական զորախմբերը շարունակում են մնալ Սիրիայում եւ Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը։ Այս մասին ՊՆ կոլեգիայի նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողության իրականացումը կշարունակվի 2023 թվականին՝ մինչեւ խնդիրների ամբողջական կատարումը, ինչպես նաեւ իրենց խնդիրները կշարունակեն կատարել ռուսական զորքերն ու խաղաղապահները Սիրիայում եւ Լեռնային Ղարաբաղում: «2023 թվականի գերակա խնդիրներն են՝ շարունակել հատուկ ռազմական գործողության անցկացումը մինչեւ խնդիրների ամբողջական կատարումը, ռուսական զորքերի եւ ուժերի կողմից ԼՂ-ում եւ Սիրիայում կայունության եւ խաղաղության ապահովումը»,-նշել է նա։


Նրա խոսքով՝ այս տարի պաշտպանության նախարարությունը լուծել եւ շարունակում է լուծել մի շարք այլ կարեւորագույն խնդիրներ։ Տարեսկզբին ՀԱՊԿ երկրների հետ համատեղ Ղազախստանում իրավիճակի կայունացման հարցով գործողություն է իրականացվել։ «Թույլ չենք տվել գունավոր հեղափոխություն այս երկրում»,-նշել է Շոյգուն։