50-ից հետո նիհարելու համար հարկավոր է սալորաչիր և գարի ուտել, կարծում են սննդաբաններ Մելիսա Միտրին և Մարիսա Մեշուլամը։ Նրանք թվարկել են քաշը կորցնելու 12 մթերք։

Ցուցակում առաջինը տերևավոր կանաչիներն էին, ինչպիսիք են հազարն ու սպանախը: Այս մթերքները քիչ կալորիական են և հարուստ են բջջանյութով, ինչը երկարացնում է հագեցվածության զգացումը։


«50 տարեկանում մկանային զանգվածը պահպանելու և նյութափոխանակությունը բարձրացնելու համար շատ կարևոր է բավարար քանակությամբ սպիտակուց ստանալը, իսկ ձուկը դրա լավագույն աղբյուրներից մեկն է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ տարիքի հետ մկանային զանգվածի պահպանումը կարող է օգնել պահպանել առողջ քաշը», – բացատրել է նա:

Ավոկադոն հաջորդն է ցուցակում՝ իր բջջանյութի, առողջ ճարպերի, վիտամինների և հանքանյութերի շնորհիվ: Դիետոլոգները նաև սալորաչիրն անվանել են կարևոր մթերք 50 տարեկանից բարձր մարդկանց համար։ Նրանք մեջբերել են հետազոտությունը, որը ցույց է տալիս, որ սալորաչիր ուտելը կարող է օգնել նվազեցնել տարիքային ոսկորների կորստի հավանականությունը: Չորս սալորաչիրն ունի 400 կալորիա, ըստ մասնագետների, և այս չիրը կարելի է ավելացնել ինչպես աղանդերի, այնպես էլ հիմնական ուտեստների մեջ:

Սննդաբանները խորհուրդ են տվել սննդակարգին ավելացնել գարի, քանի որ այն պարունակում է լուծվող մանրաթել, որն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը։


Աղանդերի համար նրանք առաջարկել են ընտրել մուգ շոկոլադե տրյուֆելներ։

«Դրանք ցածր շաքար են պարունակում, այնպես որ դուք կարող եք մի քանի տրյուֆել ուտել՝ չվնասելով ձեր սննդակարգին», – բացատրել է Մեշուլամը:

Ցուցակում ներառվել են նաև ձու, հունական մածուն, խաչածաղկավոր բանջարեղեն, հատապտուղներ և ջուր։ Մեշուլամը եզրակացրել է, որ մեր ուղեղը հաճախ շփոթում է ծարավի նշանները սովի հետ, և, հետևաբար, մարմնում հեղուկի պակասը կարող է հանգեցնել քաշի ավելացման: