«Եկեղեցական հայեցակարգերի գրասենյակ» ունեցող եկեղեցիների շարքում Հայ եկեղեցին աշխարհում երրորդն է: Այս գրասենյակը հիմնադրվել է 2013թ. հուլիսի 10-ին: Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Եկեղեցական հայեցակարգերի գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և հավելեց.
«Խորքային խնդիրներ են սպառնում մեր հասարակությանը, այս նախաձեռնությամբ մենք հանձն ենք առնում լուծել թե արտաքին, թե ներքին խնդիրները»:
Ինչպես նշեց եպիսկոպոսը, այս գրասենյակը, որտեղ ժամանակակից մասնագետներ կաշխատեն, միայն հայեցակարգեր է մշակելու: