Փարիզյան ՊՍԺ-ի հարձակվողներ, ֆրանսիացի Կիլիան Մբապեն ու բրազիլացի Նեյմարը պատրաստ են «Ստրասբուրգի» դեմ Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրի հանդիպմանը։

Դեկտեմբերի 18-ին ավարտված աշխարհի առաջնությունից հետո երկու ֆուտբոլիստներն էլ ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմի ընդհանուր խմբում մարզվում են առանց սահմանափակումների եւ լրացուցիչ հանգստի կարիք չունեն, հաղորդում է RMC Sport-ը։


ՊՍԺ - «Ստրասբուրգ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին։

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ՊՍԺ կվերադառնա հունվարին։