Հավայացի կինը վրդովվել է, երբ պաշտոնայնները խնդրել են նրան կրճատել իր 36 տառից բաղկացած ազգանունը, քանի որ այն չի տեղավորվում է իր նույնականացման քարտի մեջ:
Զայրացած Ջենիս Լոկելանի Կեիհանաիկուկաուակահիհուլիհիկահաունաելե (Janice Lokelani Keihanaikukauakahihuliheekahaunaele) նշել է, որ պետությունը անհարգալից վերաբերմունք է ցույց տվել Հավայի ժառանգության նկատմամբ կրկին ստանալ միայն 35 տառով ազգանունով նույնականացման քարտ: Այս մասին հաղորդում է Metro-ն: 
Նրա ազգանունը այնքան երկար է, որ վարորդական իրավունքում չի ներառում անգամ նրա անունը ընդհանրապես:
Կեիհանաիկուկաուակահիհուլիհիկահաունաելեն, ով վերջին 20 տարվա ընթացքում ունի երկու նույնականացման քարտեր, որ մեկ տառի բաց թողումը «անհարգալից վերաբերմունք է Հավայան բնակչության նկատմամբ»:
Նա նշել է, որ նոր ID քարտը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում իր համար ներառյալ իվիճակի չի լինում ճանապարհորդել և հարցաքննության ենթարկվելը ճանապարհային ոստիկանության կողմից:
Կեիհանաիկուկաուակահիհուլիհիկահաունաելեն ասել է, որ կառավարությունը պահանջել է նրանից կամ հրաժարվել միջին անունից կամ կրճատել ազգանունը, սակայն նա ցանկանում է պահպանել երկուսն էլ` ի հիշատակ իր վերջին ամուսնու: