Հանրապետական Քեւին Մակքարտին շաբաթ կեսգիշերին դարձավ Ներկայացուցիչների պալատի 55-րդ խոսնակը՝ վերջ դնելով պատմական քառօրյա փակուղուն՝ քվեարկությունների 15 փուլից հետո։
Մակքարտին խոսնակ դարձավ դրամատիկ 14-րդ փուլից հետո, նրան ընդամենը մեկ ձայն էր պակասում։
Հանրապետականները պատրաստվում էին հետաձգել նիստը մինչեւ երկուշաբթի, բայց կոնգրեսական Մեթ Գաեթցը մոտեցավ Մակքարտիին եւ խնդրեց եւս մեկ քվեարկություն անցկացնել։
Սա Մակքարտիի խոշոր հաղթանակն է։ Եղան պահեր, երբ շատ դիտորդներ, անգամ Ներկայացուցիչների պալատում նրա կողմնակիցներից ոմանք կասկածում էին, որ նա կկարողանա իրականացնել սա, գրել է The Hill-ը։