Ճապոնիայի արեւմուտքում գտնվող Օսակա քաղաքի բնակիչները տեղի գետում լողացող կետ են նկատել։ Այս մասին տեղեկացրել է Mainichi Shimbun թերթը։ Կենդանին մոտ 8 մետր երկարություն ունի։

«Առաջ կետերը մեր գետ չէին գալիս։ Հավանաբար, այս մեկը պատահաբար է հայտնվել այստեղ՝ որսի հետապնդելով»,- ասել է տեղի օկեանարիումի աշխատակիցը, որը կետի գետում հայտնվելը «բացառիկ իրադարձություն» է համարել։


Ափամերձ պահպանությունն այժմ հետեւոմ է ծովային կաթնասունին։ Նրանք նաեւ տեղեկություն են հավաքում նրա առողջության մասին։