Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում մամուլի ասուլիսով հանդես եկան միջոցառման պատվիրակության ղեկավարները: Ասուլիսին մասնակցում էին Եվրոպական հանռձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուսը, ԵՄ Խորհրդում նախագահող Լիտվայի կրթության և գիտության նախարար Դաինիուս Պավալկիսը, Վրաստանի կրթության և գիության նախարար Թամար Սանիկիձեն, Ուկրաինայի կրթության և գիտության փոխնախարար Եվգենի Սուլիմային, Մոլդովայի կրթության փոխնախարար Լորետա Հանդրաբուրային, Բելառուսի կրթության և գիտության փոխնախարար Վիկտոր Յակժիկինը և Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նշենք որ, ասուլիսին պետք է մասնակցեին նաև Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամմադ Գուլիևը և դեսպան, Եվրամիությունում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ֆուադ Իսգանդարովը, սակայն վերջին պահին պարզ դարձավ, որ նրանք չեն մասնակցելու:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ երկխոսության շրջանակներում քննարկվել է կրթության զարգացման հնարավորությունները: «Շատ բաց զրույց է եղել առկա խնդիրների մասին», - նշեց նա, հավելելով, որ մենք ունենք միևնույն խնդիրներն ու միևնույն մարտահրավերները՝ ինչ ամբողջ աշխարհում:


