Կազմի հետ կապված մշտական խնդիրները թույլ չեն տալիս Հայաստանի
ազգային հավաքականին ցույց տալ լավ արդյունքներ: Այս մասին հարցազրույցի ժամանակ Итар Тасс-ին հայտնել է Մոսկվայի Սպարտակի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
«Այնպես է ստացվել, որ ներկայիս 2014 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլում մենք միայն մեկ անգամ ենք հանդես եկել օպտիմալ կազմով. չեխերի դեմ խաղում: Այնտեղ մենք հաղթանակ տարանք հյուրընկալելիս 2:1 հաշվով: Հաշվի առնելով հանգամանքները՝ ես գտնում եմ, որ Հայաստանի հավաքականը վատ հանդես չի գալիս: Մեր թիմը շատ հեռանկարային է, ինչ ակնհայտ ցույց տվեց Դանիայի հետ խաղը Կոպենհագենում: Ես չեմ հիշում, որ ինչ-որ մեկը մեզնից, բացի դանիացիներին հյուրընկալելիս չորս գոլ խփի: Կամ Իտալիայի դեմ խաղը, որտեղ շուրջ 60-70 րոպե հավասար խաղ ցույց տվեցինք աշխարհի լավագույն ակումբներից մեկի հետ և այդ առանց հիմնական կազմի երեք-չորս խաղացողների: Հայաստանի հավաքականը շատ բանի է ընդունակ, հատկապես երբ ամբողջ կազմով է»,- ընդգծել է հարձակվողը: