«Շվեյցարիայի Համադաշնության Կանտոնների խորհրդի արտաքին քաղաքականության կոմիտեն, մտահոգված Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում տիրող իրավիճակով, դատապարտել է միջազգային իրավունքի խախտումները, որոնք առաջացել են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։
Կոմիտեն կոչ է անում Շվեյցարիայի Դաշնային խորհրդին (ազգային կառավարություն) քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որում այն նախագահում է 2023 թվականի սկզբից՝ հասնելու մի կողմից՝ շրջափակման վերացմանն ու ռազմական գործողությունների դադարեցմանը, իսկ մյուս կողմից՝ կազմակերպել հումանիտար օդային կամուրջ Երևանի և Ստեփանակերտի միջև»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի անդամ Կարլո Սոմարուգան: