«Փաստ» օրաթերթը գրում է. «Ըստ անընդհատ ստացվող տեղեկությունների, գործող իշխանությունները շարունակում են գրեթե բոլոր ոլորտների կուսակցականացումը, այն է՝ բացառապես քպականներին ու քպամերձ շրջանակներին նշանակելու քաղաքականությունը։ Ինչպես Լոռու մարզից փոխանցում է թերթի աղբյուրը, ի մասնավորի ներկայում բավական լարված մթնոլորտ է Ստեփանավանի բժշկական կենտրոնում։
Բանն այն է, որ ԲԿ-ի տնօրենը, որն իշխանության ներկայացուցիչ է, փորձում է ամեն կերպ ազատվել ընդդիմադիր հայացքներ ունեցող բուժաշխատողներից։ Ավելին, ըստ մեր տեղեկությունների, նա իր այդ ցանկությունները բնավ չի էլ թաքցնում և մի քանի տեղ հայտարարել է, որ առաջիկայում կտրուկ քայլերի է գնալու՝ նշելով, թե՝ «դրանց քիչ մնաց»։ Մեր աղբյուրը հայտնում է, որ հատկապես որոշ բաժանմունքների վարիչներ, որոնք բավական լուրջ փորձ ունեցող բժիշկներ են և առաջատար մասնագետներ, ներկայում տնօրենի թիրախի ներքո են։
Ի դեպ, ավելորդ չէ հիշել, որ ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն իր գրեթե բոլոր ելույթներում խոսում էր տարբեր ոլորտները քաղաքականացնելու, կուսակցականացնելու վատ ավանդույթի մասին և պարբերաբար քննադատում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում