Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի հայրը բանակցում է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ակումբի հետ։ Խորխե Մեսին որդու գործակալն է։ Սաուդյան Արաբիայի ամենատիտղոսակիր ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել Լիոնել Մեսիի հետ եւ պատրաստ է նրան վճարել տարեկան 300 միլիոն եվրո, հաղորդում է Daily Mail-ը։
Խորխե Մեսին այժմ գտնվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում եւ բանակցում որդու հնարավոր տեղափոխության հարցով։ Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Ամռանը նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։
Սաուդյան Արաբիան հույս ունի ստանալ 2030թ․ աշխարհի առաջնության անցկացման իրավունքը։ Այդ նպատակով «Ալ Նասրը» ձեռք է բերել Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը հետագայում կարող է դառնալ երկրի ֆուտբոլային դեսպանը։ Նույն ծրագրերը կապում են նաեւ Մեսիի հետ։