ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է հայտարարել մոբիլիզացիայի նոր ալիքի մասին, որի ընթացքում կարող է ռազմաճակատ ուղարկվել մինչև 500 հազար մարդ։ Այդ մասին հաղորդում է The Times-ը՝ հիմնվելով արևմտյան հետախուզության տվյալների վրա։
Հրապարակման մեջ չի նշվում, թե որ գերատեսչություններին է խոսքը վերաբերում։
Հրատարակության տվյալներով՝ որոշումը կկայացվի մի քանի շաբաթվա ընթացքում, իսկ մինչև ապրիլ մինչև կես միլիոն մարդ կուղարկվի ռազմաճակատ՝ «նոր լայնածավալ հարձակում սկսելու համար»։
«Ռուսաստանի տարածքային զինկոմիսարիատներում լուրջ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, Կրեմլը փակ հարցում է անցկացրել։ Ռուսաստանի քաղաքացիները մտահոգված են պատերազմով, բայց նրանք նույնպես չեն ցանկանում համակերպվել պարտության հետ», - մեջբերում է հրատարակությունն անանուն պաշտոնյայի խոսքերը։