Պոլսո Հայոց պատրիարք տեր Սահակ Բ Մաշալյանը հունվարի 17-ին ժամանել է Երուսաղեմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պատրիարքարանի մամլո խոսնակ Կորյուն Հովհան Բաղդասարյանը։

«Պաշտոնական դիմավորման արարողությունը տեղի ունեցավ Երուսաղեմի Հին քաղաքի Յաֆայի դարպասից, որտեղից նա «Հրաշափառով» առաջնորդվեց Սրբոց Հակոբյանց տաճար: Կարճ աղոթքից հետո պատրիարք սրբազանը առաջնորդվեց պատրիարքարան»,–գրում է նա:


Նշվում է, որ պատրիարքարանի մեծ սրահում Սահակ Բ պատրիարքը հանդիպել է Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ, ինչից հետո Սրբազան Հայրն օրհնել է հայերին ու ուխտավորներին։