«Հրապարակ» թերթը գրում է. «Սովորաբար ԱԺ արարողակարգի, արտաքին կապերի վարչության մասնագետները գործուղվում են ԱԳՆ-ից եւ ազատվելով՝ վերադառնում ԱԳՆ։ ԱԳՆ-ից ԱԺ է գործուղվել Ալեքսանդր Մխիթարյանը՝ Նիկոլ Փաշինյանի արարողակարգի նախկին պատասխանատուն։ 2019-ին Դավոսում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո լուրեր տարածվեցին, որ նա ինչ-որ պայուսակ է փոխանցել Ալիեւի օգնականներից մեկին, հետո հերքեցին, թե պայուսակը վարչապետի աշխատակազմի արարողակարգի նախկին պետ Մանվել Ավետիսյանին է փոխանցել։

Բայց Մխիթարյանը Փաշինյանի մոտ 1 տարի էլ չաշխատեց` հունիսին նշանակվեց, ապրիլին ազատվեց, պաշտոնանկության տարբեր վարկածներ շրջանառվեցին: Մեկն Աննա Հակոբյանի եւ Մեհրիբան Ալիեւայի հանդիպման մասին արտահոսքն էր, մյուսը՝ 2019-ին, քառօրյայի տարելիցի ժամանակ վարչապետի այցը Եռաբլուր պատշաճ չկազմակերպելը, երբ կառավարության անդամները շարված չէին դիմավորել նրան։ Գուցե սրանով է պայմանավորված, որ նա միայն 3 ամսով է նշանակվել ԱԺ արարողակարգի պետ»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում