Անհայտ է մնում ԱՄՆ Կոլորադո նահանգի Բոուլդեր շրջանի 172 բնակչի ճակատագիրը, որտեղ խոշոր ջրհեղեղի զոհ է դարձել արդեն չորս մարդ: Այս մասին հաղորդում է CNN գործակալությունը` հղում կատարելով տեղի շերիֆ Ջո Փելլեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել ջրհեղեղի պատճառով երեք զոհի մասին: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեղեղված տարածքներում արտակարգ իրավիճակ է մտցրել, որը հնարավորություն կտա տեղական իշխանություններին ստանալ դաշնային օգնություն ջրհեղեղի դեմ պայքարելու համար:
Օդերևութաբանները Կոլորդայում հանգստյան օրերին եղանակի բարելավում չեն կանխատեսել: