Հինգ օր առաջ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է, աճյունները փոխանցվել են ծնողներին։ Այս մասին հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նա հայտնեց, որ դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում որեւէ անձ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։
«Ակտիվ քննությունը շարունակվում է։ Ինժեներասակրավորային վաշտի հետ առնչություն ունեցող մոտ երկու տասնյակ մարդ է հարցաքննվել, նրանցից բացի այլ անձինք նույնպես հարցաքննվել են»,– փոխանցեց Գոռ Աբրահամյանը։