ԵՄ երկրների արտգործնախարարները համաձայնության են եկել Ուկրաինային 500 մլն եվրոյի չափով ռազմական օգնության նոր տրանշ հատկացնելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հանդիպումից առաջ նշել է, որ այս հարցում կոնսենսուս է ակնկալում ԵՄ երկրների արտգործնախարարների շրջանում։
Խոսքը 500 միլիոն եվրոյի մասին է, ասել է ԵՄ դիվանագետ Բորելը, հաղորդում է Sky News-ը։ «Այդ միջոցները կդառնան Խաղաղության եվրոպական հիմնադրամի կառուցվածքում ընդգրկված միջոցների մի մասը»,- ասել է նա։
Այսօր ԵՄ ԱԳ նախարարները նաև կքննարկեն Ուկրաինային ռազմական աջակցությունը տանկերի հարցով. հանդիպմանը կմասնակցի Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։