«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կնքահայրությամբ, այս տարվա մարտի 26-ին կրկին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կացկացվեն:
Նախորդ տարվա սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ընտրություններից հետո ավագանու մանդատներ ստացած քաղաքական երեք ուժերն այդպես էլ իրար հետ լեզու չէին գտել, ու Անիում իշխանություն չէր ձեւավորվել:
Շիրակի մարզի 19 բնակավայրեր ներառող Անի խոշորացված համայնքում ՔՊ-ն, որ ավագանու ութ մանդատ էր ստացել ու զիջում էր 10 մանդատ ստացած «Ազգ-համայնք» դաշինքին, ըստ երեւույթին, ցանկանում է նույն սցենարն իրագործել, ինչ որ Թալինում արեց։ ՔՊ-ն Թալինում հնարավոր բոլոր մեթոդներով նախ տապալեց ընդդիմադիրների հավանական կոալիցիան, ապա իր թեկնածուին համայնքի պաշտոնակատար նշանակեց, ու արդեն թալինյան երկրորդ ընտրությունների ժամանակ վերջինս համայնքապետ ընտրվեց։
ՔՊ-ի՝ Անիի ընտրություններում հաղթանակ չտարած թեկնածուն՝ Արամ Սարիբեկյանը, վարչապետի՝ 2022-ի դեկտեմբերի 8-ի որոշմամբ՝ Անիի համայնքապետի պարտականությունները կատարող պաշտոնակատար է նշանակվել։ Համաձայն ՔՊ-ի կողմից գործի դրվող սցենարի՝ ենթադրելի է, որ Սարիբեկյանը մինչեւ մարտ ամիս տեղը տեղին կուսումնասիրի համայնքային ենթակառուցվածքները, համայնքապետի լիազորություններն ի շահ իրեն ու առաջիկա ընտրությունների գործի կդնի ու արդեն երկրորդ փորձից համայնքապետ կընտրվի։
Այսինքն՝ հավանական է, որ այստեղ նույնպես քաղաքական իշխանությունն անելու է հնարավորը կառավարման ղեկն իր ձեռքը վերցնելու համար։
Իհարկե, հնարավոր է, որ Սարիբեկյանը, արդար մղումներ ունենալով, համայնքապետի որեւէ լծակ էլ հանուն իրեն կամ ՔՊ-ի չօգտագործի, բայց դա պարզելու համար նախեւառաջ լրագրողների հետ պետք է շփվի:
Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					