3.000 տարվա պատմություն ունեցող բրոնզե սրտաձև մատանի է հայտնաբերվել Ղարաբաղում: Այս մասին գրում է ռուս բլոգեր Mazzoni Guide, ով այցելել է Արցախ այս ամառ:
Նկարագրելով սրտաձև զարդաքանդակը բլոգերը գրում է. «Սա երեք հազար տարի պատմություն ունեցող զարդ է: Այսօր սրտի ուրվագիծը համատարած է, այն օգտագործվում է որպես սիրո խորհրդանիշ շորերի վրա, նկարներում, հաղորդագրություններում, սակայն մարդիկ օգտագործել են այս խորհրդանիշը տարիներ առաջ: Նայելով այս մատանուն կարելի է եզրակացնել, որ սա առաջին սրտաձև զարդն է ամբողջ աշխարհում և ամենայան հավանականությամբ անգամ այն ժամանակ այն օգտագործվել է որպես սիրո խորհրդանիշ»: