Վաղը լրանում է Ակոս թերթի նախկին խմբագիր, լրագրող Հրանտ Դինքի ծննդյան 59-ամյակը:
Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը:
Ծննդյան տոնին նվիրված միջոցառում է տեղի ունենալու իրենց կենտրոնում, որի ժամանակ ցուցադրվելու է ֆիլմ՝ նվիրված Հրանտ Դինքին:
Նա նաև հայտնեց, որ մինչև 60-ամյակը տարբեր միջոցառումներ են նախատեսված, որի նպատակն է բացահայտեու մեծ լրագրողի ֆենոմենը:
Անդրադառնալով Հրանտ Դինքի սպանության բացահայտման գործընթացին նա նշեց, որ խոսելով Հրանտ Դինքի ընկերների և մտերիմների հետ կարող է ասել, որ նրան սպանել են պետական կառույցի անդամների պատվերով՝ գաղտնի ծառայությունների միջոցով:
Նա նաև մեջբերեց Ակոս-ի աշխատակիցների խոսքերը, որ Հրանտն իրենց առաջնորդն է եղել գաղափարական առումով և կարողացել է վերացնել Թուրքիայում իշխող տաբուն:
Վաղը Հրանտ Դինքը կդառնար 59 տարեկան


