Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, բրիտանական The Guardian-ի վարկածով։
Երկրորդ տեղում է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն։
Լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» 35-ամյա ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը չորրորդն է։ Մադրիդի «Ռեալի» 37-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 5-րդ տեղում է։
Լավագույն տասնյակում են նաեւ բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին («Բարսելոնա»), բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը («Ռեալ Մադրիդ»), բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան («Ռեալ Մադրիդ») եւ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»)։
Անցած տարի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկած 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն («Ալ Նասր») 51-րդ տեղում է։