Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ընթանում է Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը:

Արդեն ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի երեկվա պահվածքին, նշեց, որ ինքն այդ կերպ չի վարվի:

Իսկ նոր նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը նշեց, որ յուրաքանչյուր մարդ իր վերաբերմունքն ու հուզմունքն արտահայտում է յուրովի և չպետք է այդ արարքին գնահատականներ տալ:

«Հեռացող մարդուն միշտ պետք է մաղթել բարի ճանապարհ ցանկացած տեսակետից», - նշեց նա, հավելելով, որ թե ինքն ինչ կանի ընտրվելուց հետո, հասարակությունը տեղյակ կլինի:

Հիշեցնենք, որ Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ իր պաշտոնավարման լիազորությունների ավարտին հեռանալուց համբուրել էր դուռը, խաչակնքել և հեռացել: