Նախօրեին՝ հունվարի 29–ին, նախնական տվյալով զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն տեղափոխվել է Երեւանի զինվորական կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել՝ վիրահատության: Այս մասին ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,– ասաց նա։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, հունվարի 29-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ՊՆ ՌՈ Կապանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը, ըստ նախնական տվյալների, նույն մարտական դիրքում ծառայություն իրականացնող մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ա.-ին ամրակցված ԱԿ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց, ինչի արդյունքում վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում եւ տեղափոխվել բուժհաստատություն:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է։