Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ադրբեջանի եւ Հունգարիայի միջեւ ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։
Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ալիեւի եւ Օրբանի ընդլայնված կազմով հանդիպումից հետո, հաղորդում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։