Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ ՙԱպագան քոնն է՚ բարեգործական, սոցիալական հասարակական կազմակերպության կողմից Երևանի հմ.1 արհեստագործական պետական ուսումնարան ՊՈԱԿ-ում իրականացված ճաղապատման, կահավորման և վերազինման աշխատանքների, ստեղծված մասնագիտական նոր լսարանների և պրակտիկ ուսուցման սենյակների բացման արարողությունը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղար Կեյսուկե Յամագիշին, Երևանում Ճապոնիայի դեսպանության կրթական ներկայացուցիչ Արիհիկո Հասեգավան ՀՀ Կրության և Գիտության նախարարության (Պաշտոնիայի անունը), նախարարության և ուսումնարանի այլ ներկայացուցիչներ:
2003 թվականից ՙԱպագան քոնն է՚ բարեգործական սոցիալական հասարակական կազմակերպությունը իրականացնում է տարբեր կրթական և մշակութային ծրագրեր` աջակցելով հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաների կրթության ու դաստիարակության գործընթացին: Կազմակերպությունը իր գործունեության բերումով իրազեկ լինելով ուսումնական հաստատություններում առկա խնդիրներին, 2010 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ ընտրեց Երևանի հ.1 արհեստագործական պետական ուսումնարանը և Հայաստանի Հանրապետությանում Ճապոնիայի դեսպանատանը ներկայացրեց բարելավման առաջարկ-ծրագիր, որն արժանացավ հավանության:
2013թ. հունվարից մինչև Օգոստոս ամիսները ՙԱպագան քոնն է՚ ԲՍՀԿ-ն Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ ուսումնարանում իրականացրեց ճաղապատման, կահավորման և վերազինման աշխատանքներ, ստեղծվեցին մասնագիտական նոր լսարաններ և պրակտիկ ուսուցման սենյակներ:
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Չիկահիտո Հարադա իր ուղերձում նշել է.
Որպես Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչ սրտանց շնորհավորում եմ Ճապոնիայի կառավարության <<մարդու անվտանգության ծրագրերի դրամաշնորհների>> օժանդակությամբ <<Երևանի հ.1 արհեստագործական ուսումնարանի բարելավման ծրագրի>> ավարտի և ուսումնարանի բացման արարողության կապակցությամբ:
Աշխատանքը կապ ունի մարդկային և հասարակական կյանքի հիմքի հետ, հետևաբար հմտություն ձեռք բերելու համար մասնագիտական կրթությունը շատ կարևոր է: Այս համագործակցության շրջանակներում Ճապոնիայի կառավարությունը տրամադրել է մասնագիտական ուսուցման համար անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ: Հուսով եմ, որ աշակերտները, օգտվելով տրամադրված գույքից, ձեռք կբերեն բարձր գիտելիքներ և կվերածվեն մարդկային ռեսուրսների, ովքեր կնպաստեն ապագա Հայաստանի զարգացմանը: Մեր երկիրը երկար ժամանակ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար շարունակում է աջակցել և ցանկանում է խրախուսել Հայաստանի հասարակական, տնտեսական, մշակութային զարգացմանն ուղղված ջանքերը:
Եվ վերջում՝ ակնկալում եմ, որ այսպիսի ծրագրերի միջոցով Հայաստանի և մեր երկրի միջև փոխադարձ համակրանքը և բարեկամությունն էլ ավելի կամրապնդվեն:
Նշենք, որ Երևանի հմ.1 արհեստագործական պետական ուսումնարանում 16-18 տարեկան պատանիների մասնագիտական հմտությունների ուսուցումը և կրթությունը առավել լիարժեք կազմակերպելու նպատակով ՙԱպագան քոնն է՚ ԲՍՀԿ-ն Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացրել է <<Երևանի N 1 արհեստագործական պետական ուսումնարանի կահավորում>> ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները`
կահավորվել և համապատասխան մասնագիտական պարագաներով են ապահովվել վարսահարդարման, կար ու ձևի պրակտիկ ուսուցման կենտրոնները, խոհարարական ուսումնական լսարանները (3 լսարան),
կահավորվել են ավտոմեխանիկների, խառատների ուսումնական կենտրոնները, գրադարանը, ընթերցասրահը, բուժկետը, դահլիճը, ուսուցչանոցը,
ճաղապատվել է ուսումնարանի առաջին հարկի պատուհանները:
Ստորև կարող եք դիտել լուսանկարները


