Վիետնամի ռազմաօդային ուժերի Սու-22 ինքնաթիռը Յեն Բայ նահանգի օդանավակայանում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է VnExpress լրատվական պորտալը։
«Ժամը 12:27-ին Սու-22-ը վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել, օդաչուն հրաման է ստացել պարաշյուտով թռնել, սակայն նա փորձել է փրկել ինքնաթիռը։ Սու-22-ը կործանվել է, օդաչուն մահացել է»,- նշվում է հրապարակման մեջ:
Վիետնամի պաշտպանության նախարարությունը ռազմաօդային ուժերին եւ հակաօդային պաշտպանությանը հանձնարարել է վերացնել հետեւանքները եւ պարզել վթարի պատճառները։