ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ռուսաստանին կոչ են անում կատարել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրով իր պարտավորությունները՝ միջազգային կայունության ապահովման նպտակով։
«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում կատարել պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները՝ աջակցելով պայմանագրի շրջանակում Ռուսաստանի տարածքում ստուգումներին եւ վերսկսելով ՌՀՍՊ իրականացմանն ուղղված երկկողմ խորհրդատվական հանձնաժողովին մասնակցությունը», - նշվում է ՆԱՏՕ-ի կայքում ուրբաթ հրապարակված հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները «համաձայն են, որ ՌՀՍՊ-ն նպաստում է միջազգային կայունությանը»։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները դեռեւս կարծում են, որ սպառազինությունների արդյունավետ վերահսկումը էական ներդրում է անվտանգության ոլորտում մեր նպատակներին հասնելու համար»,- ասվում է փաստաթղթում։
Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ողջունել է 2021 թվականի փետրվարին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համաձայնագիրը՝ ՌՀՍՊ-ն հինգ տարով երկարաձգելու վերաբերյալ։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					