Ռուսաստանի Տուլայի մարզի Եֆրեմով քաղաքում պայթյունի հետեւանքով հինգ հարկանի շենքի մուտքը փլուզվել է, հայտնում է «Նովոսիբիրսկ-Online»-ը։

Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյուն։


Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», զոհերի թիվը հասել է հինգի։ Տեղեկություններ կան նաեւ հինգ փրկվածների մասին:

ԱԻՆ-ից հայտնում են, որ փլատակների տակից արդեն մի քանի մարդ է դուրս բերվել, սակայն այնտեղ դեռ մարդիկ կարող են լինել։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են, դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայությունները։ Դեռ մինչ ծառայության ժամանումը անցորդները շտապել են փրկել մարդկանց ու փլատակների տակից երեխայի են հանել։