Շիրակի մարզի բոլոր տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ գետնաբուք է։ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։ Այս մասին տեղեկանում է Շիրակի մարզպետարանից։
Հաղորդվում է, որ որոշ հատվածներում երթևեկամասի վրա մերկասառույց կա։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների ձյան մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է թվով 19 միավոր տեխնիկա։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով։