Վաղը՝ սեպտեմբերի 15-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը: Այն տաղավար վերջին՝ հինգերորդ տոնն է, որը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։
Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։ Խաչվերացի տոնը նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի։ Խաչվերացը Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից նշվում է որպես անշարժ տոն, իսկ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է որպես շարժական` սեպտեմբերի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում:
Տոնի հաջորդ օրը`սեպտեմբերի 16-ին, ննջեցյալների հիշատակի օր է:


