Կատակերգու Իլյա Սոբոլեւի հղի կինը՝ Նատալյան, հետեւորդների կողմից ստացած ատելությունից հետո բացատրել է «Պավել Պրիլուչնիի միկրոֆլորայի» մասին իր կատակի էությունը, գրում է Газета.Ru-ն։

Նա վերջերս կատակել էր, որ չէր ցանկանա, որ իր ամուսինը ֆիլմերում նկարահանվելիս կադրում համբուրվեր տարբեր դերասանուհիների հետ։ «Ես ամուսնացել եմ կատակերգուի, ոչ թե դերասանի հետ: Աստված մի արասցե, որ ունենայի այնպիսի ամուսին, ինչպիսին Պրիլուչնին է։ Նա բոլորի օտար միկրոֆլորան կբերեր տուն»,-ասել է Սոբոլեւան:


Նատալիայի սրամտությունը ոչ բոլորն են գնահատել։ Բաժանորդներից ոմանք քննադատել են նրան՝ անպատշաճ համարելով մի հղի կնոջ ծաղրը մեկ այլ հղի կնոջ ամուսնու նկատմամբ (Պավել Պրիլուչնիի կինը՝ Զեփյուռ Բրուտյանը, եւս երեխայի է սպասում)։

Նատալյա Սոբոլեւան, իր հերթին, շտապել է լռեցներ իրեն քննադատողներին՝ բացատրելով, որ իր խոսքերի մեջ վիրավորական ենթատեքստեր չկային։

«Ես, պարզապես, շատ ռուս դերասանների չեմ ճանաչում, քանի որ Պրիլուչնին ամեն սերիալում է հայտնվում։ Երբ գնում եմ մայրիկիս տուն, նա հեռուստացույցով համբուրվում է, գրեթե, բոլոր տեսարաններում։ Դե, մտածեցի՝ ում հետ համեմատեմ։ Իսկ ի՞նչ կա դրա մեջ։ Դերասանների աշխատանքն այդպիսին է։ պետք չէ չափազանցնել կատակը։ Ես, նույնիսկ, չգիտեի, որ նա (Պրիլուչնիի կինը) նույնպես երեխայի է սպասում: Կարծես երկու ամիս առաջ նա (Պրիլուչնին) ուրիշի հետ էր, ուստի կատակում էի»,-ասել է Սոբոլեւան։