Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով 11 նահանգներում զոհերի թիվը հասել է 20 665-ի, հայտնել է Թուրքիայի աղետների կանխարգելման և արձագանքման վարչությունը: Սիրիայում ևս աճում է զոհերի թիվը. տեղի Առողջապահության նախարարության տվյալներով՝ 1347 մարդ մահացել է, ավելի քան 2000-ը վիրավոր է: