Փետրվարի 14-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ սիրտ-անոթային եւ օնկոլոգիական հիվանդություններով, ինչպես նաեւ շտապ վիրաբուժական միջամտություն պահանջող պաթոլոգիաներով 7 հիվանդներ տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ: Պետպատվերի շրջանակում Հայաստան բուժման ուղարկված երեք պացիենտ ուղեկցողների հետ վերադարձել է Արցախ։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում դեռեւս պլանային վիրահատություններ չեն իրականացվում։
4 երեխա գտնվում է «Արեւիկ» բուժմիավորման նեոնատոլոգիայի եւ վերակենդանացման բաժանմունքում։
12 հիվանդ գտնվում է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։ Նրանցից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Մինչ օրս ԿԽՄԿ-ի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 97 պացիենտ։