Հաշվիչ հանձնաժողովն ավարտել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում քվեաթերթիկների հաշվարկը: Նախնական տվյալով՝ հաղթել է Արա Զոհրաբյանը: Նրա օգտին քվեարկել է՝ 713, Տիգրան Աթանեսյանի օգտին՝ 94, Կրոմվել Գրիգորյանին՝ 86 փաստաբան:
Նշենք, որ թեկնածու Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքի էջում գրել էր.«Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում հաղթանակ է տարել Արա Զոհրաբյանը: Ընդունում եմ քվեարկության արդյունքը և շնորհավորում եմ պարոն Զոհրաբյանին»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնին առաջադրվել էր 3 թեկնածու՝ Արա Զոհրաբյանը, Կրոմվել Գրիգորյանը, Տիգրան Աթանեսյանը:


