ԵՄ դեսպանները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ՝ սինթետիկ կաուչուկի անհրաժեշտության պատճառով։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Պատժամիջոցների տասներորդ փաթեթը պետք է ներառեր ռուսական արտադրության սինթետիկ կաուչուկի ներկրման արգելքը: Սակայն դա էական տարաձայնություններ է առաջացրել ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների միջև:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի դեմ Եվրոմիության նոր պատժամիջոցներով սահմանափակումներ էին մտցվում բազմաթիվ արդյունաբերական ապրանքատեսակների նկատմամբ: