Ամերիկացի գիտնականները բացատրել են, թե ինչպես են առաջացել սնուցող նյութերը, որոնք անհրաժեշտ էին Երկիր մոլորակի վրա առաջին կենդանի օրգանիզմների առաջացման համար։
Science ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն Երկրի վրա առաջացել են բարձր ջերմաստիճան ունեցող հեղուկներ, որոնք թափանցել են երկրակեղև և հիդրոթերմալ սնուցող աղբյուրներ։ Հեղուկն իրենից ներկայացրել է հեշտ տեղափոխվող նյութ, որը կազմել է մագմայի և ստորերկրյա խառնուրդների մաս։ Դրանք հանդիսացել են Երկրի մակերևույթին հանքային նյութերի տեղափոխման միջոց ։
Գիտնականները քիմիական անալիզի են ենթարկել 4 մլրդ տարվա վաղեմության ցիրկոնների բաղադրությունը, ինչպես նաև այդ հանքանյութերի ձևավորման մոդելն են մշակել։ Սա անհրաժեշտ է եղել հեղուկներում թթվածնի ճնշումը և քլորի պարունակությունը պարզելու համար։ Պարզվել է, որ մանգան մետաղը կարող է հանդիսանալ Երկրի վրա կյանքի առաջացման օղակի հիմնական մասերից մեկը։ Մինչ այս համարվում էր, որ պղինձն է կյանքի առաջացման օղակի մաս եղել։ Գիտնականները պարզել են, որ պղնձի առկայությունը հեղուկներում հնարավոր էր միայն մի շարք գործոնների դեպքում։