Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ընտանիքի հետ ժամանել է Բարսելոնա։


Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում «Լիլի» նկատմամբ 4:3 հաշվով հաղթանակից հետո փարիզյան թիմի ֆուտբոլիստներին երկու օր հանգիստ է տրվել։

Հաջորդ հանդիպումը ՊՍԺ-ն կանցկացնի փետրվարի 26-ին: Առաջնության 25-րդ տուրում ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը կհյուրընկալվի երկրորդ տեղում ընթացող «Մարսելին»։

ՊՍԺ-ն 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Մարսելն» ունի 52 միավոր։