ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այսօր անվտանգության խորհուրդի անդամներին կներկայացնի Դամասկոսի մերձակայքում քիմիական հարձակման հանգամանքների հետաքննության արդյունքների մասին:
Շատ փորձագետների կարծիքով տվյալ հաշվետվությունը պետք է օգնի վերականգնել տեղի ունեցածի պատկերը: Փաստաթղթում որոշ տվյալների համաձայն հաստատվում է խաղաղ բնակչության նկատմամբ թունավոր միջոցների օգտագործման փաստը: Այս մասին հաղորդում է Lifenews-ը: 
Մասնագետների առջև դրված են եղել ենթադրվող քիմիական հարձակման բնույթի, օգտագործված նյութերի, զոհվածների և տուժածների քանակի մասին հարցեր: Միաժամանակ հանձնաժողովը չունեին որևէ կողմի մեղավորությունը որոշելու իրավասություն:
Փորձագետները տեղի ունեցածը բնութագրել են որպես «քիմիական զենքի օգտագործմամբ զանգվածային սպանություն»: Տարբեր տվյալներով քիմիական նյութերից թունավորվելու պատճառով Գուտայում մահացել է մի քանի հարյուրից մի քանի հազար մարդ: