Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում փետրվարի 21-ին կշարունակվեն 1/8 եզրափակիչի հանդիպումները։
Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլին» Գերմանիայում կհյուրընկալվի Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։
Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» կընդունի Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալին»։
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
Փետրվարի 21
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 00:00 (Երեւանի ժամանակ)
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 00:00
Փետրվարի 22
«Ինտեր» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 00:00
«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 00:00