Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին որոշել է չերկարաձգել պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։

Փարիզյան ակումբը 35-ամյա ֆուտբոլիստի ոչ բոլոր պայմաններն է պատրաստ կատարել։ Մեսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։


Մեսին ֆինանսապես գրավիչ առաջարկներ ունի ամերիկյան ՄԼՍ-ից եւ Սաուդյան Արաբիայի ակումբներից։