ԱԺ ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սեպտեմբերի 12-ին ԱԺ-ում վիճակագրության մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր և ԱՎԾ պետ Ս.Մնացականյանի միջև տեղի ուբեցած երկխոսությանը՝ նշելով, որ այն տպավորությունն ունի, որ ՀՀ ԱՎԾ-ն դարձել այս իշխանությունների հենարանը, զինված ուժերը։ «Բերելով մի քանի փաստեր փորձեցի ցույց տալ, որ Հայաստանի տնտեսության վերաբերյալ միջազգային վիճակագրությունն ահռելի տարբերություններ է տալիս հայրենի ԱՎԾ տվյալների հետ։
Ս.Մնացականյանը անմիջապես պայուսակից հանեց իր հսկայական թղթապանակները և հանդես եկավ պատասխանով։ “Սիրված” նախարարներից մեկը նախօրոք էր նախապատրաստվել։ Հաճախ նույնիսկ “պատասխանում” էր այնպիսի հարցերի, որոնք համենայն դեպս այդ օրը ես չէի բարձրացրել։ Համարձակ էր խոսում։ Ինձ թվում էր, թե նրա համար խնդրի էությունը կապ չունի։ Կարևորը պատասխանում էր։
Հասարակությունը պետք է իմանա այդ պատմության վերջը։
Եվ այսպես, ԱԺ-ում ես այդ օրը բարձրացրեցի 2 հիմնական հարց։ Առաջին։ 2000-2012թթ ՀՀ ԱՎԾ ցույց է տվել տնտեսության լուրջ աճ։ Բացառությամբ 2009-2010թթ, մնացած տարիների ՀՀ-ում արձանագրվել է բարձր աճ (տարեկան 10, 12, 13.7% և այլն) այնպես, որ ՀԲ տվյալներով 2012-ին ՀՀ ՀՆԱ-ն կազմել է 1990-ի 162%-ը։ Վրաստանում այդ ցուցանիշը 78% է, իսկ ՌԴ-ում՝ 108%։ Հիմա, եթե մենք այսքան արագ ենք աճում, հարցնում եմ ես, ապա ի՞նչու ենք ետ ընկնում ինչպես Վրաստանից, այնպես էլ Ռուսաստանից։
Հիմա Ս.Մնացականյանի պատասխանը։ Ի՞նչու եք համեմատում։ Մի՞թե չգիտեք, որ 1990-ին ՀՆԱ չի եղել։ Այն հաշվել են միայն 1993-ին և այն էլ միջազգային կառույցների կողմից։ Այստեղ տնտեսությունը մի քաղքականացրեք, դեմագոգիայով մի զբաղվեք, թողեք մեր գործն անենք։ Բա սա պատասխա՞ն է։ Իրականում ես լրջագույն հարցադրում եմ արել։ Այո 1990-ին ՀՆԱ չկար։ Ի դեպ ես դա նշել եմ։ Բայց ԱԵ-ն ու ՀՆԱ-ն միևնույն կարգի ցուցանիշներ են։ Նախ, դրանց միջև եղած տարբերությունը մի քանի տոկոս է և, երկրորդ, ի՞նչ տարբերություն, որ 1990-ին հաշվել ենք ԱԵ-ով, չէ՞ որ համեմատելի պետությունները ևս (Վրաստանը և Ռուսաստանը) հաշվված են ԱԵ-ով։ Եղբայր, այդ 2 ցուցանիշները մեծ տարբերություն են տալիս, բեր ապացուցի և հետո խոսիր։
ԱՎԾ պետը մի քանի հարցեր էլ բարձրացրեց, որոնք ես ԱԺ-ում այդ օրը չէի բարձրացրել, բայց տեղյակ էի պահել ՀՀ Նախագահին։ Դա, մասնավորապես, գյուղատնտեսության արտադրանքի վիճակագրությունն է։ Օրինակ, ես անհնարին եմ համարում 646 հազ տոննա կարտոֆիլի արտադրությունը։ Մեկ շնչին՝ 225 կգ։ Դա անհնարին է ուտել։ ԱՎԾ պետը, սակայն, ասում է. մի շփոթիր արտադրությունն ու սպառումը (սպառումը 1 շնչին 43 կգ է)։ Ի՞նչ ես ուզում ասել։ 646 հազ տոննայից 149 հազ. ուտում ենք և 497 հազ տոննան արտահանու՞մ։ Ասա էլի հասկանանք։ Բա ու՞ր է արտահանման մեջ այդ 497 հազ տոննան։ Թե գյուղացիները կարտոֆիլն արտադրում են ու ջուրը գցում։ Կամ երբ ասում եմ 813 հազ տոննա բանջարեղեն արտադրելն անհնարին ու անիմաստ (այդքան ուտող բերան չունենք), ի՞նչու ես պատասխանում, թե իբր արի ճիշտ համեմատենք, համայնավարների ժամանակ էլ են մեծ թվեր եղել։
Այսպիսով, ՀՀ ԱՎԾ պետը ամբոխավար, իր մասնագիտական խիղճը կորցրած մեկն է։ Այն տպավորությունն ունեմ, որ ՀՀ ԱՎԾ-ն դարձել այս իշխանությունների հենարանը, զինված ուժերը։ Բանակի հացն էլ եք կտրել։ Եթե այդպես դրան մի հատ գեներալ-գնդապետի կոչում տվեք հանգստանա։
Suggestions
Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
Ameriabank leading mortgage market five years in row
Ameriabank named best foreign exchange bank in Armenia by Global Finance
Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
Ameriabank named the Bank of the Year 2022 in Armenia by The Banker Magazine
Ameria PhonePOS. New application for receiving non-cash payments with a smartphone
The Buy Armenian Hope for Christmas Event․ december 10 & 11
Ameriabank launches Google Pay, Google Wallet support for card users in Armenia
Ameriabank: At the Vanguard of Armenia's Banking Sector
Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia
Largest corporate bond program at securities market of Armenia completed successfully
Ameriabank Receives the Most Innovative Digital Bank Regional Award 2022 by Global Finance Magazine
Ameriabank Receives Euromoney Award for Excellence as the Best Bank in Armenia for 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Non-cash summer: a chance to win 22 travel vouchers for the clients of Ameriabank
Ameriabank wins Best Bank in Sustainable Finance award for 2022
Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD
Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022
Ameriabank’s ‘Live Armenian,’ ‘Live with a Smile,’ ‘Live Limitless’ promotional draws’ winners are announced
Global Finance Names Ameriabank “Best Investment Bank” in Armenia
Ameriabank receives another IFC award in trade-finance sector
Ameriabank is the first in Armenia to place green bonds via public offering
"You can create systems, but they must be based on people, be people-centered," says Lindsey Forbes, Ameriabank Board Member
Ameriabank is the largest taxpayer among Armenian banks according to results of year 2021
Funeral services for 5-year-old Armenian boy from Pasadena to be held on July 18
Armenia President discusses economic cooperation with US
Armenian dad of 5-year-old missing boy smiles and jokes in court
Armenia delegation: Signatures shall be collected to express no-confidence to PACE president
London fire: 6 people killed
French Presidential elections: Macron, Le Pen through to second round
Most popular
Today
For week
For Month
4 Simple Ways to Build Downtime Into Your Busy Day
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Alexis Ohanian, his grandfather attend LA premiere of The Promise
Kim Kardashian on Armenian Genocide
Sex and red wine extend youth
168 Zham: Russia pursuing policy of retreat in Artsakh
Haykakan Zhamanak: Karen Karapetyan unwilling to strike coalition deal with ARF-D
Haykakan Zhamanak: Russia-Turkey thaw to deal major blow to Armenian businessmen
Zhamanak: Ohanyan to be promoted to senior post in Russia?
Zhoghovurd: Russian low-coster’s disappointing shock
Aznavour to Receive a Star on the Hollywood Walk of Fame
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Armenian choir to perform during Trump visit to Church of the Holy Sepulchre in Jerusalem
Jacqueline Bisset to topline “Journey to Miyakojima” drama
Closed screening of Armenian Genocide movie, The Promise, is held in Yerevan (Video)