Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի դեմքով տեսնում է Ռուսաստանին, նրա կռիվը Վարդանյանի դեմ չէ, ուզում է Ռուսաստանին դուրս բերի Արցախից:Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ նշելով, որ այս բանակցողի դեպքում, որը կապված չի լինի Ռուսաստանի հետ, իր կարծիքով Ադրբեջանը կերկխոսի:

«Մենք հայտարարել ենք անկախ պետություն, բոլոր կանոններով, իրավական բոլոր նորմերով մենք գնակու ենք այդ ճանապարհով, պետք չի դա սրել: Մի քանի հոգի ասում են՝ շուտ արեք, ադրբեջանցիների, թուրքերի հետ նստեք, բանակցեք, շուտ անելով չի, բանակցեք կարգին, կուլտուրական, քայլ առ քայլ հասկանանք իրենք ինչ են ուզում, իրենք էլ հասկանան՝ մենք ինչ ենք ուզում, մեր դերը մի նվաստացրեք: Ադրբեջանը չի ուզում վասալ դառնալ եւ գնում է քայլերի»,- ասաց նա:


Բաբայանի խոսքով՝ իրեն հրավիրել են՝ որպես 2-րդ կուսակցության ղեկավար, ներքաղաքական հանգստություն ապահովելու համար:

«Ես գտնում եմ, որ իմ ներկայությամբ այդ հանգստությունը ապահովում եմ: Իմ գալու նպատակը պաշտոնին հավակնելը, ընդհանրապես առաջին դեմքով հանդես գալու ցանկություն չունեմ: Ես ասել եմ՝ որպես գործադիր իշխանության ղեկավար 100 օր տալիս եք ինձ, եթե դրանից հետո յուրաքանչյուր քաղաքացի իր վրա չզգա դրական փոփոխություն, ես հեռանում եմ»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը գործադիր իշխանություն է ուզում Արցախում:

Նրա խոսքով՝ իշխանությունները իր այս առաջարկին վաղուց են տեղյակ, սակայն դեռ չեն պատասխանել իրեն: