Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման անգլիական «Լիվերպուլին» խփած երկու գոլի շնորհիվ կրկնեց Փարիզի ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում։

Բենզեման 18-րդ մրցաշրջանում անընդմեջ գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայում, հաղորդում է Opta-ն։ Մեսին ու Բենզեման Չեմպիոնների լիգայում գոլի հեղինակ են դառնում 2005-2006 թվականների մրցաշրջանից սկսած անընդմեջ ամեն տարի։


Բենզեման խմբային փուլում մասնակցել էր չորս հանդիպման, բայց գոլ չէր խփել։ 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» «Լիվերպուլին» հաղթել է 5:2 հաշվով։

Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա մարտի 15-ին։