Դատարանը բավարարել է «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրենին կալանավորելու միջնորդությունը։ Տեղեկությունը  հայտնեցին դատախազությունից:

Նշենք, որ «Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգական պայթյունից մոտ 7 ամիս անց ձերբակալվել է առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան:


Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022-ի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունը 16 մարդու կյանք է խլել:

Պայթյունի հետևանքով 60-ից ավելի քաղաքացիներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: Քրեական վարույթի շրջանակում մինչեւ այդ մեղադրյալի կարգավիճակ ուներ 4 անձ՝ առևտրի կենտրոնի վարձակալներն ու փոխտնօրենը: